10.07.2024|
09:51
Եվ եղավ այն, ինչից սարսափում էի, ինչի մասին վախենում էի անգամ մտածել՝սիրեցի օտարությունը: Ինձ սկսեց գրավել օտարության մեջ եղած ազատությունը: Թքա՜ծ, որ հուլիսին ձյուն է մաղում գլխիդ, թքա՛ծ՝ էլեկտրաէներգիան թա՞նկ է, թե էժան, թող տանտիրուհին մտածի: